Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Սիլիկոնե կուրծքը՝ մահվան պատճառ

Սիլիկոնե կուրծքը՝ մահվան պատճառ

Չնայած մեր օրերում շատ է տարածված կրծքի պլաստիկ վիրահատությունը, գիտնականները հայտնաբերել են, որ կրծքի իմպլանտներով կանայք քաղցկեղով հիվանդանալու մեծ ռիսկի են դիմում, քանի որ նրանց մոտ ուռուցքն ավելի դժվար է հայտնաբերել: Ավելին, հայտնի է դարձել, որ վերջին փուլի քաղցկեղի ախտորոշումն այս կանանց մոտ ավելի շատ է պատահում, քան բնական կրծքերի տիրուհիների: Գիտնականները պնդում են, որ ուսումնասիրության արդյունքները պետք է զգուշորեն մեկնաբանվեն, որովհետև հիվանդության առաջացման այլ պատճառներ կարող են լինել, սակայն նրանց կարծիքով՝ իմպլանտները ռենտգենյան ճառագայթման ժամանակ ստվեր են գցում, որը խանգարում է ուռուցքի սքրինինգին: 

 

Արդյունքում վաղ փուլում քաղցկեղը կարող է աննկատ մնալ, որը ավելի վտանգավոր փուլի կհասնի, և ապրելու շանսերը կքչանան: Միայն Բրիտանիայում տարեկան 25000 պլաստիկ վիրահատություններ են կատարվում, որոնց չնչին մասն է անհրաժեշտությունից ելնելով արվում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ